Հաճախ տրվող հարցեր

  • Ինչպե՞ս են ընտրվում ընտանիքները

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքների ընտրությունը կատարվում է միայն Վարդանյան Ընտանիք Բարեգործական Հիմնադրամի կողմից ընտրված շահառուներից:

Նախքան ընտանիքի մասին նկարահանում իրականացնելը՝ Հիմնադրամի աշխատակիցների կողմից կապ է հաստատվում թեկնածու ընտանիքի հետ, կատարվում է այցելություն տվյալ ընտանիքի բնակավայր, տեղում դիտարկվում են կենսապայմանները, որից հետո կայացվում է որոշում՝ տեսանյութի նկարահանման և հարթակում ներկայացնելու վերաբերյալ:

 

  • Ո՞վ կարող է դառնալ տեսանյութի թեկնածու

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացվում են այն ընտանիքները, որոնք գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում (չունեն սեփական տուն կամ բնակարան) և

  • ունեն երեք ու ավել երեխա,
  • հաշմանդամություն ունեցող երեխա/ներ,
  • միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են

 

  • Կա՞ օգնության սահմանաչափ

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքներին օգնություն ցուցաբերելիս նվազագույն կամ առավելագույն սահմանաչափ առկա չէ: Յուրաքանչյուրը, ով որոշել է դառնալ բարերար, օգնությունը կարող է ցուցաբերել այն չափով, որն իր համար ընդունելի է:

 

  • Փոխանցում կատարելու ի՞նչ մեթոդներ կան

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար կարող եք կատարել փոխանցում յուրաքանչյուր ընտանիքի անունով Վարդանյան Ընտանիք Բարեգործական Հիմնադրամի միջոցներով բացված բանկային հաշվեհամարին (առկա են դրամային և արտարժույթային (ռուբլի, դոլար, եվրո) հաշվեհամարներ), վճարային համակարգերին (Idram, Telcell):

 

  • Ինչպե՞ս է փոխանցումը հասնում ընտանիքին

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքներին օգնությունը հասնում է ուղիղ, առանց որևէ միջնորդի, փոխանցված յուրաքանչյուր միջոց առանց որևէ պահումների փոխանցվում է տվյալ ընտանիքի հաշվեհամարին: Ստացված օգնությունը յուրաքանչյուր ընտանիք տնօրինում է սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ երրորդ կողմի միջամտության:

 

  • Ի՞նչ նպատակով է օգտագործվում օգնությունը

Barerar.am կայքի և հավելվածի միջոցով կատարված յուրաքանչյուր օգնություն ընտանիքները տնօրինում են ըստ իրենց սեփական անհրաժեշտությունների և առաջնահերթությունների: Հարթակը որևէ կերպ հաշվետու չէ ընտանիքների կողմից ստացված օգնության միջոցների օգտագործման վերաբերյալ:

 

  • Ինչպե՞ս կարելի է ստուգել՝ արդյոք փոխանցումը կատարվել է

Վճարային համակարգերի (Idram, Telcell) միջոցով կատարված փոխանցումները յուրաքանչյուր ընտանիք ստանում է անմիջապես փոխանցման պահին, ինչը նրանք կարող են տեսնել Վարդանյան Ընտանիք Բարեգործական Հիմնադրամի միջոցներով ձեռք բերված և նրանց նվիրված բջջային հեռախոսներում ներդրված Idram, Telcell հավելվածների միջոցով: Բանկային փոխանցումները ընտանիքի հաշվեհամարի վրա հայտնվում են բանկային գործարքների կատարման համար նախատեսված ժամկետում:

 

  • Ի՞նչ տեղեկատվություն է հասանելի դառնում ընտանիքին բարերարի վերաբերյալ

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքները իրենց օգնություն ցուցաբերած անձի մասին կարող են ունենալ այն տեղեկատվությունը, որը նշված է փոխանցման եղանակում: Հասանելի տեղեկությունն է՝ փոխանցում կատարած անձի անուն-ազգանունը, որը նշված է լինում տվյալ անձի վճարային համակարգի դաշտում: Տվյալ տեղեկատվությունը փոխանցում ստացողին տրամադրվում է վճարային համակարգերի միջոցով: Այլ տվյալներ՝ ինչպիսիք են կոնտակտային միջոցներ, քարտային համար, բանկային տեղեկատվություն և այլն, չի տրամադրվում (երևում փոխանցումը ստացողի մոտ):

 

  • Օգնություն ցուցաբերելու ի՞նչ այլ եղանակներ կան

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքներին այլ միջոցներով օգնություն ցուցաբերելու համար կարող եք ընտանիքների հետ անմիջական կապ հաստատել հարթակում ներկայացված հեռախոսահամարի միջոցով, կատարել նաև տեսազանգ (Վարդանյան Ընտանիք Բարեգործական Հիմնադրամի միջոցներով ձեռք բերված բջջային հեռախոսները մեկ տարի շարունակ ապահովված են լինելու անսահմանափակ ինտերնետ կապով), անմիջապես այցելել ընտանիքին՝ նշված հասցեով և, տեղում ծանոթանալով ընտանիքի կարիքներին, ընդունել այլ օգնություն ցուցաբերելու որոշում:

 

  • Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ հարթակում ներկայացված ընտանիքը այլևս չի բնակվում կայքում կամ հավելվածում նշված հասցեում

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքների կողմից կապի դուրս չգալու և/կամ բնակության հասցեն փոխելու դեպքում Հիմնադրամը որևէ միջոց չի կարող ձեռնարկել ընտանիքին գտնելու համար: Հարթակում նշվում է նկարահանման պահին ընտանիքի մասին եղած արդիական տեղեկատվությունը:

 

  • Ի՞նչ պարբերականությամբ է կատարվում տեսանյութերի հրապարակումը

Barerar.am կայքում և հավելվածում կարիքավոր ընտանիքների մասին պատմող տեսանյութերը հրապարակվում են շաբաթական 1 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի: Ժամանակի ընթացքում ընտանիքների մասին պատմող տեսանյութերի հրապարակման հաճախականությունը կդառնա օրական՝ այդպիսով տարին 365 ընտանիքի հնարավորություն կտրվի օգնելու:

 

  • Կարո՞ղ է մեկ ընտանիքը ներկայացվել մի քանի անգամ

Barerar.am կայքում և հավելվածում յուրաքանչյուր կարիքավոր ընտանիք ներկայացվելու է միայն մեկ անգամ: Կրկնություններ կամ տվյալ ընտանիքի մասին պատմող նոր տեսանյութեր հարթակում չեն հրապարակվելու:

 

  • Որքա՞ն ժամանակ են տեսանյութերը լինելու հարթակում հրապարակված

Barerar.am կայքում և հավելվածում յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի մասին պատմող տեսանյութ հրապարակվում է անժամկետ կամ մինչև այն պահը, երբ տվյալ ընտանիքի նախաձեռնությամբ իրենց մասին պատմող տեսանյութը չի հեռացվում հարթակից:

 

  • Ինչպե՞ս գտնել կոնկրետ ընտանիքի մասին տեսանյութը

Barerar.am կայքում և հավելվածում գործում է որոնման հնարավորություն, որի միջոցով կարող եք փնտրել հարթակում ներկայացված ցանկացած ընտանիք՝ ըստ անուն-ազգանուն-հայրանվան, բնակության վայրի, տեսանյութի հրապարակման ամսաթվի: