Ինչպե՞ս դառնալ բարերար

Հարթակում ներկայացված ընտանիքներին օգնելու համար  անհրաժեշտ է՝

  • դիտել կայքում կամ հավելվածում տեղադրված տեսանյութերը, որտեղ կգտնեք ընտանիքների ծնողի բանկային հաշվեհամարը, բնակության հասցեն և հեռախոսահամարը:

Օգնությունը կարող եք ցուցաբերել՝  

  • կատարելով բանկային փոխանցում հաշվեհամարին (AMD, USD, RUR, EUR) կամ IDram, TelCell վճարային համակարգերի միջոցով:

Ցանկության դեպքում կարող եք ընտանիքի հետ շփվել տեսակապի միջոցով կամ այցելել և անձամբ աջակցել ընտանիքին` օգտվելով կայքում և հավելվածում ներկայացված հասցեից և Yandex maps ծրագրի տեղորոշման հնարավորությունից:

Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ,
որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։ Բ Կորնթացիներին 9:7