Նախադեպը չունեցող Barerar.am կայքը և հավելվածը ստեղծվել են 2024 թվականին՝ «Վարդանյան Ընտանիք» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:
Հարթակի նպատակն է օգնել անչափահաս երեխա ունեցող նպաստառու (սոցիալապես անապահով), ծայրահեղ ծանր կենսապայմաններում գտնվող ընտանիքներին:
Բարերարից օգնությունը ընտանիքներին հասնելու է անմիջապես (առանց որևէ ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջնորդության)՝ ընտանիքի ծնողի հաշվեհամարին փոխանցման կամ IDram, TelCell վճարային համակարգերի միջոցով:
«Վարդանյան Ընտանիք» Բարեգործական Հիմնադրամը յուրաքանչյուր ընտանիքին առաջինը որպես օգնություն կտրամադրի 500 հազար ՀՀ դրամ և անհրաժեշտության դեպքում՝ հեռախոս՝ մեկ տարի անսահմանափակ ինտերնետով, նաև կաջակցի բանկային հաշիվներ բացելու հարցում:
Կարիքավոր ընտանիքների մասին պատմող տեսանյութերը կարող եք դիտել կայքում և հավելվածում: Շաբաթական 1 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, կհրապարակվի 1 տեսանյութ:
Barerar.am կայքը և հավելվածը չեն հետապնդում որևէ ֆինանսական շահ և չեն գանձում միջնորդավճար: Ձեր փոխանցած գումարն ամբողջությամբ հասնում է Ձեր նախընտրած ընտանիքին: